Բացահայտիր Շիրակը- Լուսակերտի հուշարձանը

· Շիրակի Մարզ

Բացահայտիր Շիրակը- Լուսակերտի հուշարձանը

Լուսակերտ բնակավայրում վեր խոյացող հուշարձանը սերունդների պատմության, անմար հիշատակի և խոր երախտագիտության մարմնավորում է: Կարմիր երանգի քարով կերտված այս կառույցը հավերժացնում է 1941–1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում անմահացած լուսակերտցիների անունները: Այն համայնքի հոգևոր ու պատմական առանցքային վայրերից է, որտեղ ամեն տարի կազմակերպվում են հիշատակի արարողություններ՝ ի հիշատակ զոհված համագյուղացիների: Հուշարձանն աչքի է ընկնում ինքնատիպ ճարտարապետական լուծումներով. կենտրոնական բարձր կամարը, աշտարականման ուղղահայաց տարրերն ու երկու կողմերից բացվող թևերը նրան հաղորդում են վեհաշուք ու խորհրդանշական տեսք: 2021 թվականին հուշահամալիրի տարածքում տեղադրվել է նաև խաչքար՝ նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված լուսակերտցի հերոս Տիգրան Ֆահրադի Մկրտչյանի հիշատակին:

Այս հուշարձանը ներառված է Լուսակերտի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

​Տեղակայումը՝ ՀՀ Շիրակի մարզ, Լուսակերտ գյուղ

Կոորդինատները՝ 40.6601° N, 43.9312° E

Լուսանկարը `Արթիկի գանձերը-ի