Փոխգնդապետը՝ իրավապահների ուշադրության տիրույթում․ ի՞նչ տեղեկանք է նա ներկայացրել. aravot.am

· Արթիկ

Փոխգնդապետը՝ իրավապահների ուշադրության տիրույթում․ ի՞նչ տեղեկանք է նա ներկայացրել. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քրեական օրենսգրքի 445 հոդվածի 1-ին մասի, այսինքն՝ պաշտոնեական կեղծիք կատարելու և 457 հոդվածի 1-ին մասի, այն է՝ «փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը» հատկանիշներով ։

Արթիկի իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկում բարձր պաշտոն զբաղեցնող փոխգնդապետ, որը կասկածվում է ՀՀ կառավարության 2014 թվականին ընդունված «Դրամական օգնություններ տալու կարգի, չափերը և պայմանները սահմանելու մասին» որոշման դրույթները խախտելու մեջ։

Նա, ըստ քրեական վարույթի, զորամասի ֆինանսական բաժանմունք է ներկայացրել իր կնոջ՝ հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժում ստանալու մասին կեղծ բովանդակությամբ տեղեկանք և ստացել 493 հազար 376 դրամ գումար։