«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. factor.am
· Գյումրի
«Гюмри наш город, Ты понял?! Город, ***, русских солдатиков, ***»․ Գյումրին սեփական քաղաքը համարողները ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայողներ են։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տրամադրության տակ հայտնված 26 վայրկյան տևողությամբ տեսանյութում տեսանելի է գետնին ընկած երիտասարդի նկատմամբ բռնությունն ու նվաստացնող վերաբերմունքը։ Բայց թե ովքեր են բռնարարներն ու տուժողը՝ այս պահին պարզ չէ։ «Մենք այդ տեսանյութում ներկա մարդկանցից որևէ մեկին չենք ճանաչում: Եվ, բնականաբար, հնարավորություն՝ ուսումնասիրելու, բացահայտելու, լրացուցիչ տեղեկություններ հայթայթելու չունենալով, նպատակահարմար ու հիմնավոր գտանք, որ միանգամից ուղարկենք իրավապահ մարմիններին՝ Գլխավոր դատախազություն, որպեսզի իրենք, որպես իրավասու և լիազոր մարմին, իրենց կարողությունները ներդնեն և այդ փաստի հիման վրա քրեական գործ հարուցեն և քննություն իրականացնեն»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց ՀՔԱՎ ղեկավար Արթուր Սաքունցը: «Армяшка» վիրավորական անունը կրող տեսանյութի հեղինակն ո՞վ է, արդյո՞ք նոր է նկարահանվել, ո՞վ է փոխանցել․ այս հարցերի պատասխանները նույնպես դեռ չկան։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/1077192.html
© factor.am