Էլեկտրաէներգիայի անջատումներ Շիրակի մարզում նոյեմբերի 4-ին

· Շիրակի Մարզ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Շիրակի մարզում նոյեմբերի 4-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Շիրակի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

11:00–14:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Կառնուտ, Հովիտ, Բասեն և Ջրառատ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ

11:00–15:00 Ամասիայի տարածաշրջան՝ Արդենիս գյուղ

11:00–16:00 Անի համայնք՝ Գուսանագյուղ, Լուսաղբյուր և Շիրակավան գյուղեր, զինվորական մաս, Շիրակավանի ուղեկալ, Աղին գյուղ՝ Կայարան թաղամաս

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: