Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ «Toyota»-ն բախվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում․ կա վիրավոր
Երեկ՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին՝ Ջրափի գյուղի վարչական տարածքում, Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ի․-ն իր վարած «Toyota Land Cruiser» մակնիշի՝ «888 ID 88» համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Նարեկ Մանանդյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։