6 մլն․ դրամի, 2000 դոլարի ու ոսկյա զարդերի գողություն՝ Գյումրու Վարդ-Բաղ թաղամասում․ կասկածյալը կին է. Aravot.am

· Գյումրի

6 մլն․ դրամի, 2000 դոլարի ու ոսկյա զարդերի գողություն՝ Գյումրու Վարդ-Բաղ թաղամասում․ կասկածյալը կին է. Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել գողություն կատարելու դեպքի առթիվ, որը տեղի է ունեցել դեռ երեք տարի առաջ։

Ոստիկանության Մուշ բաժնի աշխատակիցները հոկտեմբերի 21-ին օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ 55-ամյա կինը, դեռ երեք տարի առաջ բնակվելով իր ծանոթի՝ Վարդ-Բաղ թաղամասում գտնվող հողամասի տարածքում տեղադրված տնակում, մեծ գումար ու թանկարժեք ոսկեղեն է գողացել։

Այդ նույն օրը երեկոյան տնակի սեփականատերը ևս նույնաբովանդակ հաղորդում է ներկայացրել ոստիկանության Մուշ բաժին։ Նա նշել է, որ 2024 թվականի փետրվարին իր տնակում բնակություն հաստատած կինը գողացել է 6․000․000 ՀՀ դրամ, 2000 ԱՄՆ դոլար, 200․000 ռուբլի և մոտ 1,5 միլիոն արժողությամբ ոսկեղեն։ Տանտերը նշել է, որ նախկինում չէր ուզում դիմել իրավապահներին, քանի որ իր տնակում բնակություն հաստատած կինը ժամանակ էր խնդրել գողոնը վերադարձնելու համար։

55-ամյա կինը հրավիրվել է ոստիկանություն ու խոստովանել, որ նշված գողությունն ինքն է կատարել։ Նույն օրը նրան, ինչպես նաև կազմված փաստաթղթերը տարել են Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ և փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ Քրեական օրենսգրքի 254 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով։