Թորոսգյուղի թիմը՝ Սերգեյ Սողոյանին նվիրված մինի ֆուտբոլի հուշամրցաշարի հաղթող. Աշոցքի համայնքապետարան
· Աշոցք
ՍԵՐԳԵՅ ՍՈՂՈՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԳԱՎԱԹԸ ԹՈՐՈՍԳՅՈՒՂՑԻՆԵՐԻ ԳԼԽԱՎԵՐԵՎՈՒՄ։
Ավարտվել է Սերգեյ Սողոյանին նվիրված սիրողական մինի ֆուտբոլի հուշամրցաշարը։
Գեղեցիկ ու համառ պայքարի արդյունքում ձևավորվեց մրցաշարի լավագույն եռյակը՝
1-ին հորիզոնական՝ Թորոսգյուղ
2-րդ հորիզոնական՝ Սարագյուղ
3-րդ հորիզոնական՝ Աշոցքի համայնքապետարան
Հուշամրցաշարը ոչ միայն սպորտային մրցապայքար էր, այլև հարգանքի ու հիշատակի գեղեցիկ դրսևորում, համայնքի համախմբվածությունն ընդգծելու առիթ։
Հաղթանակ՝ լավագույնին, հարգանք ու խոնարհում՝ Սերգեյ Սողոյանին։
Աշոցքի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՀՈԳՎ Աշոցքի բաժնին, Աշոցքի Տիրամայր Նարեկ հիվանդանոցի անձնակազմին` հուշամրցաշարի ընթացքում ցուցաբերած աջակցության համար: