Շիրակի մարզի երկու ճանապարհահատվածների հիմնանորոգման համար կհատկացվի ավելի քան 194 մլն դրամ. ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
Կառավարության այսօրվա որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 194 մլն 276 հազար դրամ՝ մարզի երկու ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով։
Մասնավորապես՝
149 մլն 394 հազար 200 դրամ կհատկացվի Տ-7-8 /Տ-7-37/ – Գտաշեն – Կամխուտ – /Տ-7-37/ ավտոճանապարհի՝ կմ 0+000-ից մինչև կմ 1+850 հատվածի հիմնանորոգման համար։ Այս պահին իրականացվում են ավազակոպճային շերտի տեղադրման աշխատանքները։
44 մլն 881 հազար 800 դրամ կհատկացվի Տ-7-7 Ջրաձոր – /Հ-32/ հանրապետական նշանակության ավտոճանապարհից դեպի Ջրաձորի դպրոց տանող մարզային նշանակության ճանապարհահատվածի հիմնանորոգման համար։ Ասֆալտբետոնե շերտի տեղադրման աշխատանքներն ավարտված են, այժմ իրականացվում են գծանշման և կահավորման աշխատանքները։