Ես սկանդալային գրառումներ չեմ անում. Դավիթ Առուշանյան
Ես սկանդալային գրառումներ չեմ անում. Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հրաժարվեց պատասխանել հարցին
արդյոք պատրաստվում է ներողություն խնդրել ֆեյսբուքյան գրառման մեջ ռուսներին «Իվաններ» անվանելու համար:
Հիշեցնենք
օրեր առաջ Շիրակի մարզպետը անդրադարձել էր Գյումրու օրը տեղի ունեցած տոնախմբության կազմակերպիչ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներին, մեղադրել նրանց քաղաքական շոու կազմակերպելու մեջ և հայտարարել, թե մեջբերում եմ «Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»։ Աղմկահարույց այս հայտարարությունն անպատասխան չէր մնացել. Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն արձագանքել է և հայտարարել, թե գրառումը ակամա հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի գերմանացի նացիստների բառապաշարը։ Ռուսական կողմը մտահոգիչ է համարել հատկապես այն հանգամանքը, որ հայտարարության հեղինակը Շիրակի մարզպետն է, որտեղ ծառայություն են իրականացնում ռուսական 102-րդ ռազմաբազան և ռուս սահմանապահները։ ՌԴ Դաշնային խորհրդում էլ նախօրեին կոչ են արել քննարկել Շիրակի մարզպետի համար Ռուսաստան մուտքի արգելքը։