Ամասիայի սան Էդգար Պապիկյանը՝ Հայաստանի MMA առաջնության երկրորդ մրցանակակիր. Ամասիա համայնք
· Ամասիա

Ամասիայի մարզամշակութային կենտրոնի սան Էդգար Պապիկյանը Հայաստանի պրոֆեսիոնալ խառը մենամարտերի Հայաստանի առաջնությանը դարձել է երկրորդ մրցանակակիր:
Այս
մասին հայտնում են Ամասիա համայնքից։
Երեկ անցկացված Հայաստանի առաջնությանը, ամասիացի մարզիկը 7-9 տարեկանների խմբում,23-26 կգ քաշային կարգում անզիջում պայքար է մղել առաջնության հաղթող ճանաչվելու համար,բայց վերջին վայրկյաններին զիջել է մրցակցին ու զբաղեցրել երկրորդ հորիզոնականը:

Ամասիայի մարզամշակութային կենտրոնի տնօրեն Կամո Սալնազարյանի խոսքով,պատանի մարզիկը մրցահարթակում աչքի է ընկել իր ճկունությամբ ու տեխնիկայի վարպետությամբ և մասնագտեների գնահատմամբ,հաջորդ մրցաշարերում հաղթող դառնալու բոլոր նախադրյալներն արդեն ունի:

Շնորհավորում ենք Էդգար Պապիկյանին Հայաստնի առաջնությանը մրցանակակիր դառնալու և համայնքի պատիվը բարձր պահելու համար: