ԲԸՏՄ-ն Շիրակում կասեցրել է բետոնահանգույցի շահագործում

· Շիրակի Մարզ

ԲԸՏՄ-ն Շիրակում կասեցրել է  բետոնահանգույցի շահագործում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Շիրակի մարզում արձանագրել են մթնոլորտային օդի պահպանության ոլորտի օրենսդրական պահանջների խախտում։

Շիրակի մարզի Բավրա գյուղի վարչական տարածքում բեռնափոխադրմամբ, մանրամեծածախ առևտրով, քաղաքաշինությամբ զբաղվող «ԱԼՄԻ» ՍՊԸ-ի կողմից կառուցվող կրթահամալիրի շինհրապարակում ապօրինի շահագործվել է բետոնահանգույց՝ առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Տեսչական մարմնի տարածքային բաժնի պետի որոշումով`բետոնահանգույցի ապօրինի շահագործումը կասեցվել է։

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքներ՝ ընդհանուր 980.000 դրամի չափով։