Մակրոնը շփվում է Գյումրու բնակիչների հետ. հնչել են ծափահարություններ և «Vive la France» արտահայտությունը

· Գյումրի

Մակրոնը շփվում է Գյումրու բնակիչների հետ. հնչել են ծափահարություններ և «Vive la France» արտահայտությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զբոսնում է Գյումրիում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղեկցությամբ։

Նրան շրջապատել են քաղաքի ոգևորված բնակիչները, ովքեր լուսանկարում են նրան, շփվում, իսկ որոշ բնակիչների շուրթերից ֆրանսերենով հնչել է «Կեցցե՛ Ֆրանսիան» (Vive la France) արտահայտությունը։

Գյումրեցի բնակիչներից մեկը նույնիսկ խնդրել է նվեր փոխանցել Ֆրանսիայի նախագահին։