Գյումրիում ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետը մոտենում է. Գյումրու քաղաքապետարան
· Գյումրի

Գյումրու քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մինչև սույն տարվա դեկտեմբերի 31-ը քաղաքացիներին տրված է վերջին հնարավորությունը՝ հաշվառելու իրենց ինքնակամ շինությունները։
Եթե մինչև տարեվերջ չիրականացվի շինության պատշաճ հաշվառում, ապա օրենսդրության համաձայն՝ դրանից հետո տվյալ գույքի օրինականացման որևէ հնարավորություն այլևս չի լինելու։
Հաշվի առնելով 2023 թվականի նախադեպը, երբ հարյուրավոր քաղաքացիներ վերջին պահին դիմելու պատճառով չհասցրեցին ավարտել գործընթացը՝ քաղաքապետարանը հորդորում է՝ գործել օր առաջ։
Այս փուլում առաջնահերթը հաշվառումն է։
Եթե քաղաքացին հասցնի հաշվառել գույքը մինչև տարեվերջ, բուն օրինականացման գործընթացը (վճարումներ, վարչական ակտի ստացում) կարող է իրականացնել նաև հաջորդ տարիների ընթացքում։
Մանրամասներն `այստեղ