Մահացածների թվում երեխաներ կան․ նոր տեղեկություններ՝ ավտովթարից․ ԱՆ

· Շիրակի Մարզ

Մահացածների թվում երեխաներ կան․ նոր տեղեկություններ՝ ավտովթարից․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը տվյալներ է հրապարակել Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարի վերաբերյալ։

Ըստ հաղորդագրության՝ պատահարը խլել է 6 քաղաքացու կյանք։

Հոսպիտալացված 5 երեխաներից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել, իսկ մյուս երեքին այժմ տեղափոխում են Երևանի հիվանդանոցներ։

Մնացած տուժածները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում՝ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում։