Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից ևս մեկը գիտակցության չգալով, մահացել է

Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ։
Տեղում պարզվել է, որ բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով 5 հոգի մահացել են, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից ևս մեկը գիտակցության չգալով, մահացել է։
Ավելին` այստեղ