Գյումրեցի Աննա Ամրոյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն

· Գյումրի

Գյումրեցի Աննա Ամրոյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն

Եգիպտոսում ընթացող առաջնությունում 77 կգ քաշային հայ ծանրորդը չեմպիոնի կոչմանն արժանացել է երկամարտի 240 կգ արդյունքով:

Աննա Ամրոյանը պոկում վարժությունում հաջողությամբ բարձրացրել է 100 կգ, 104 կգ, 106 կգ կշռող ծանրաձողերը:

Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 128 կգ, 132 կգ ու 134 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում ևս նա առաջինն էր: