Էմմա Պողոսյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

· Գյումրի

Էմմա Պողոսյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

Եգիպտոսում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը բրոնզե մեդալին արժանացել է՝ երկամարտում ցույց տալով 253 կգ արդյունք:

Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Պոկում վարժությունում Պողոսյանը երեք հաջող մոտեցում է կատարել՝ նախ գլխավերևում պահելով 103, ապա 106 և 109 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում նա 5-րդն էր: Հրում վարժությունում Եվրոպայի նորընծա չեմպիոնը նախ բարձրացրել է 137, ապա՝ 144 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա 3-րդն է: