Էլեկտրաէներգիայի անջատումներ Շիրակի մարզում մայիսի 11-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Շիրակի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11:00-15:00 Ամասիայի տարածաշրջան՝ Հովտուն գյուղ
11:00-16:00 Ախուրյանի տարածաշրջան՝ «Կանաչ Կիրճ» համալիր, զորամաս, Մայիսյան գյուղի հյուսիս-արևմտյան հատված, Անիի տարածաշրջան, Սառնաղբյուր գյուղ՝ 18-րդ և 19-րդ փողոցներ
12:00-13:30 Գյումրի քաղաք՝ Գորկի, Կոմինտերնի, Ղուկասյան, Ղանդիլյան փողոցներ և Կայարանամերձ հրապարակ
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: