Համաքաղաքային ծառատունկ Գյումրիում մայիսի 10-ին. Գյումրու քաղաքապետարան

· Գյումրի

Համաքաղաքային ծառատունկ Գյումրիում մայիսի 10-ին. Գյումրու քաղաքապետարան

Գյումրու քաղաքապետարանը հրավիրում է բոլոր քաղաքացիներին մասնակցելու համաքաղաքային ծառատունկին

Մայիսի 10,

ժամը՝ 11:00, Մարմաշենի խճուղուց մինչև Մուշի երկրորդ խաչմերուկ

Ծառատունկին պարտադիր մասնակցություն է սահմանվում նաև Գյումրու համայնքապետարանի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների համար։

Պարտադիր է նաև կրթության, սպորտի և մշակույթի ոլորտների աշխատակիցների, ինչպես նաև համայնքային ենթակայության կառույցների ներկայացուցիչների մասնակցությունը։

Ցանկալի է նաև ավագանու բոլոր անդամների ակտիվ մասնակցությունը՝ համատեղ ուժերով մեր քաղաքն ավելի գեղեցիկ ու կանաչ դարձնելու համար։

Ձեր յուրաքանչյուրի մասնակցությունը կարևոր ներդրում է մեր քաղաքի ապագայի, մաքուր միջավայրի և բարեկարգ Գյումրու համար։