Արփի լճի հարակից համայնքներում կմեկնարկեն նոր համայնքային ծրագրեր. Ամասիա համայնք

Ամասիա համայնքից տեղեկացնում են.
«Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում իրականացվում է «Արփի լիճ ազգային պարկին հարակից համայնքներում Ֆինանսական մասնակցային մոտեցման (ՖՄՄ) իրականացում» նախաձեռնությունը, որի շրջանակում նախատեսվում է 8 համայնքային ծրագրերի իրականացում թիրախային բնակավայրերում։
Յուրաքանչյուր ընտրված ծրագրի իրականացման համար նախատեսվում է մինչև 4 մլն ՀՀ դրամ դրամաշնորհային աջակցություն։
Մասնակցելու համար անհրաժեշտ է ներգրավվել Ձեր բնակավայրին համապատասխան համայնքային աշխատանքային խմբում:
Աշխատանքային խմբերը ձևավորվելու են հետևյալ համախմբերով՝
• Ամասիա – Գտաշեն
• Աղվորիկ – Ալվար
• Արդենիս – Բերդաշեն – Զարիշատ
• Գառնառիճ – Շաղիկ
• Ծաղկութ – Զորակերտ
• Ղազանչի – Սիզավետ
• Կրասար – Մեծ Սեպասար – Փոքր Սեպասար
• Սարագյուղ
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ մայիսի 11-ն է:
Գրանցվելու համար՝ https://forms.gle/bGRFNiCv61S1QVXr7 կամ լրացնել հարցաթերթը համայնքապետարանում (թղթային տարբերակ):
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել համայնքային համակարգող Արտուշ Եղիազարյանի հետ՝
+374 77 136 160