ՃՏՊ Գյումրի քաղաքում․ տուժածներ չկան

· Գյումրի

ՃՏՊ Գյումրի քաղաքում․ տուժածներ չկան

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են.

Մայիսի 12-ին, ժամը 14։53-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Լևոն Մադոյան փողոցում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել մայթեզրին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հերթապահել՝ մինչ էլ․ ցանցի աշխատակիցներն ապամոնտաժեն լարերը, այնուհետև ավտոմեքենան տեղափոխել են երթևեկելի գոտի։