«Թանգարանների գիշեր». Պահպանության ծառայության հնավայր-թանգարանները կաշխատեն անվճար և մինչև կեսգիշեր

· Հայաստան

«Թանգարանների գիշեր». Պահպանության ծառայության հնավայր-թանգարանները կաշխատեն անվճար և մինչև կեսգիշեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից հայտնում են.

«Թանգարանների գիշեր»  համաեվրոպական միջոցառմանը մասնակցելու կապակցությամբ թանգարանների ցուցադրությունների  մատչելիությունն ապահովելու, հասարակությանը  ազգային արժեքների հաղորդակից դարձնելու նպատակով Պահպանության ծառայության բոլոր հնավայր -թանգարաններն ու հնավայրերն այցելուներին սպասարկելու են անվճար և աշխատելու են հետևյալ գրաֆիկով՝

2026 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 11։00-ից 24։00-ը,
2026 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 10։00-ից 18։00-ը։

2026 թվականի մայիսի 19-ը Պահպանության ծառայության  հնավայր -թանգարանների ու հնավայրերի համար ոչ աշխատանքային է։