Գյումրիում աղբահանության նոր կանոններ․ խախտողները կտուգանվեն.Գյումրու քաղաքապետարան
· Գյումրի

Գյումրիում աղբահանության ոլորտի բարելավման արդյունքում այսուհետ սահմանվելու են խիստ տուգանքներ ։
Գյումրու քաղաքապետարանը հայտնում է քաղաքի սանիտարական վիճակի բարելավմանն ուղղված համալիր միջոցառումների մեկնարկի մասին:
Գործընթացը ներառում է ինչպես տեխնիկական վերազինում, այնպես էլ վերահսկողության խիստ մեխանիզմների ներդրում:
Աղբահանության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով քաղաքապետարանը թարմացնելու է աղբատար մեքենաների պարկը:
Այդպիսով,
- Քաղաքում տեղադրվելու են բացառապես կափարիչներով աղբամաններ:
▪ Կավելանա 2 աղբատար մեքենա:
▪ Կվերագործարկվեն նախկինում անգործության մատնված և անսարք վիճակում գտնվող մեքենաները:
▪ Հին երկաթյա աղբարկղերը կփոխարինվեն նորերով:
Գյումրու քաղաքապետարանը հորդորում է բնակիչներին՝
Աղբը թափելուց հետո պարտադիր փակել աղբամանների կափարիչները:
Աղբը թափել միայն փակ տոպրակներով /փաթեթներով/:
Բացառել աղբի կուտակումը աղբամանների կողքին կամ դրանց հարակից տարածքներում:
Աղբը ոչ պատշաճ վայրում թափող քաղաքացիների նկատմամբ այսուհետ դրսևորվելու է խիստ մոտեցում.
▪ Առաջիկայում աղբամանների մոտ կտեղադրվեն տեսախցիկներ՝ օրինախախտներին հայտնաբերելու նպատակով:
- Սահմանված կարգը խախտելու համար քաղաքացիները կենթարկվեն վարչական տուգանքների:
Գյումրու քաղաքապետարանը կոչ է անում բոլորին ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և պահպանել աղբամաններից օգտվելու սահմանված կարգը՝ հանուն մեր քաղաքի մաքրության: