«Գյուղում սուգ է»․ Ջրառատում ավտովթարի զոհ դարձած ընտանիքի անդամների հոգեհանգիստն է

· Շիրակի Մարզ

«Գյուղում սուգ է»․ Ջրառատում ավտովթարի զոհ դարձած ընտանիքի անդամների հոգեհանգիստն է

Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում երեկ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված քաղաքացիներից չորսի հոգեհանգիստն այսօր կայացավ Ջրառատ գյուղում։

Ավտովթարը 6 քաղաքացու, այդ թվում՝ 2 երեխայի կյանք էր խլել։

Նախնական տեղեկություններով՝ BMW և «Օպել» մակնիշի մեքենաները հանդիպակաց էին դուրս եկել, բախվել միմյանց, BMW–ն գլորվել էր ձորը։

Ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հայտնել են Քննչական կոմիտեից