Էլեկտրաէներգիայի անջատումներ Շիրակի մարզում մայիսի 25-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Շիրակի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11։00-15։00 Ամասիայի տարածաշրջան՝ Եղնաջուր, Շաղիկ, Ծաղկուտ, Զորակերտ, Գառնառիճ և Դարիկ գյուղեր
11:00-16:00 Գյումրի քաղաք՝ Խրիմյան Հայրիկի փողոցի վերջնամաս, Ամասիայի տարածաշրջան՝ Եղնաջուր, Շաղիկ, Գառնառիճ, Զորակերտ և Դարիկ գյուղեր
12:00-13:00 Գյումրի քաղաք՝ Մուսայելյան փողոցի սկզբնամաս, «Ոսկե ծիրան» համալիր և հարակից տարածք
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: