Բացահայտիր Շիրակը-Ձիթհանքովի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Ձիթհանքով գյուղի 19-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին ունի հարուստ ու հետաքրքիր պատմություն։
Այն կառուցվել է 1883 թվականին, սակայն որպես գործող եկեղեցի ծառայել է բավականին կարճ ժամանակահատված՝ մինչև 1889 թվականը։
Խորհրդային տարիներին, երբ երկրում տիրում էր պաշտոնական անաստվածություն, Սուրբ Աստվածածինը, ինչպես նաև գյուղի մյուս՝ Սուրբ Խաչ եկեղեցին և բազմաթիվ այլ հայկական սրբավայրեր, լքվեցին և դադարեցին ծառայել իրենց բուն հոգևոր նպատակին։
Հայաստանի անկախացումից հետո Ձիթհանքովի նոր սերունդը նախաձեռնեց եկեղեցու վերաբացումը։ Սուրբ Աստվածածին եկեղեցու երկրորդ զարթոնքն ու հիմնովին վերականգնումը հնարավոր դարձավ ծնունդով ձիթհանքովցի, մոսկվայաբնակ երիտասարդ գործարար Ռուստամ Ստեփանյանի ներդրումների շնորհիվ։
Նա այս վերանորոգմամբ իր հոր հնդյան օրվա կապակցությամբ մեծագույն նվեր մատուցեց ոչ միայն հարազատին, այլև գյուղի բնակիչներին։
Ուշագրավ է, որ վերանորոգման աշխատանքների ընթացքում եկեղեցու հենասյուներից մեկում հայտնաբերվել է մի երկաթե խաչ, որը, ամենայն հավանականությամբ, ժամանակին եղել է տեղի քահանայի ձեռքի խաչը։
Այսօր արդեն վերականգնված, սրբատաշ քարով և տանիքին վեր խոյացող խաչով կառույցը կրկին իր հաստատուն տեղն է զբաղեցնում համայնքի հոգևոր կյանքում։
Եկեղեցին գտնվում է Հայաստանի Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում, իսկ դրա աշխարհագրական կոորդինատներն են՝ 40°30′34″N 43°49′26″E: