Գյումրիում դիվանագիտական համարանիշներով, մգեցված ապակիներով «BMW X5»-ը երթևեկում էր պարեկի քթի տակ, իսկ պարեկը չհամարձակվեց վարչական պատասխանատվության ենթարկել օրինախախտին

· Գյումրի

Գյումրիում դիվանագիտական համարանիշներով, մգեցված ապակիներով «BMW X5»-ը երթևեկում էր պարեկի քթի տակ, իսկ պարեկը չհամարձակվեց վարչական պատասխանատվության ենթարկել օրինախախտին

Հայաստանում մի քանի տարի է՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայությունը պայքարում է, որպեսզի ավտոմեքենաների առջևի և կողային ապակիները մգեցված չլինեն, ու պարեկների կողմից հայտնաբերվել և վարչական պատասխանատվության են ենթարկվել մեծ թվով վարորդներ, որոնց դիմապակին և առջևի կողային 2 ապակիները եղել են մգացված, ինչը օրենքի խախտում է։

Չգիտես ինչու, կան որոշ վարորդներ, այդ թվում՝ դիվանագիտական համարանիշերով ավտոմեքենաների վարորդներ, ովքեր արհամարհած ունեն օրենքը ու երթևեկում են մգացված ապակիներով։

Արդյոք այդ դիվանագետները, որոնք գործունեություն են իրականացնում Հայաստանում, իրենց երկրներում կհամարձակվեի՞ն խախտել օրենքը, թե այնքան են ոգևորվել հայկական այդ արատավոր երևույթից, որ իրենք նույնպես խախտում են՝ վստահ լինելով, որ պարեկները իրենց չեն կանգնեցնի, և այդ կերպ շրջում են ավտոմեքենայով։


Shamshyan. con-ը հայտնում է, որ երեկ՝ մայիսի 24-ին, Գյումրիի Շիրակացի փողոցում «BMW X5»-ը՝ դիվանագիտական 22T004AM համարանիշերով, փողոցում հենց պարեկների քթի տակ վարում էր ավտոմեքենան, իսկ պարեկը կամ չուզեց, կամ չհամարձակվեց, որպեսզի վարորդին ենթարկի վարչական պատասխանատվության։