Ահազանգ․ Արթիկում ճնշումներ են գործադրվում, որ ընտրեն ՔՊ-ին
· Արթիկ

Արամ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ստացված տեղեկությունների համաձայն՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքի մի շարք գյուղերում, որտեղ ղեկավարումը իրականացվում է ՔՊ ներկայացուցիչների կողմից, պետական աշխատողների նկատմամբ ճնշումներ են գործադրվում։
Մասնավորապես՝ աշխատակիցներին հորդորում են, թե եթե առաջիկա ընտրություններում չքվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին, կարող են զրկվել աշխատանքից։
Օրինակ՝ նմանատիպ ահազանգ է ստացվել Հառիճ գյուղից։
Միևնույն ժամանակ, փոքր գյուղերում գյուղացիներին մոլորեցնում են՝ պնդելով, թե հնարավոր է պարզել, թե ով ում է ընտրել։
Արամ Դավթյանը հիշեցնում է, որ դա չի համապատասխանում իրականությանը․ ընտրությունը գաղտնի է, և որևէ մեկը չի կարող տեսնել քաղաքացիների քվեարկությունը և
կոչ է անում ընդդիմությանը՝ ակտիվ շրջայցեր իրականացնել հատկապես փոքր գյուղերում և տեղեկացնել մեր հայրենակիցներին իրենց իրավունքների մասին։