Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն կրկին կալանավորել են
· Գյումրի

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, կրկին կալանավորել են։ Այս մասին 24News-ին հայտնեց փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը։
24News-ի հարցին ի պատասխան փաստաբանը հայտնեց, որ միջնորդությունը երեկ է քննվել, այնինչ իրենք գրություն էին ուղարկել, որ չեն կարողանալու ներկա գտնվել և խնդրել էին օրը փոխել։
«Ինչպես տեսնում ենք, քննվել է առանց մեզ Աջափնյակ 1 նստավայրում, նախագահությամբ դատավոր Ջիվանյանի։
Նշեմ, որ գործը, որի շրջանակներում անցնում էր Ղուկասյանը, արդեն ավարտական փուլում է, բոլոր վկաները հարցաքննվել են, ապացույցներն էլ հետազոտվել են»,- մանրամասնեց Ղարաքեշիշյանը։
24News-ը տեղեկացավ, որ Սպարտակ Ղուկասյանին կրկին կալանավորել են դատական նիստից հետո թույլ տված խուլիգանական արարքի համար։
Մերի Մանուկյան