Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Մայիսի 28-ին՝ ժամը 15։56-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը ժամը 16։41-ին, մարել՝ 16։51-ին, միևնույն ժամանակ իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Այրվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենայի ուղևորը ձեռքի կոտրվածքով հոսպիտալացվել է։