Բացահայտիր Շիրակը- «Ծակ քար» հնագույն ամրոցն ու սրբատեղին

· Շիրակի Մարզ

Բացահայտիր Շիրակը- «Ծակ քար» հնագույն ամրոցն ու սրբատեղին

Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հնագույն ամրոցներն ու սրբատեղիները, որոնցից է Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից մոտ 5 կիլոմետր դեպի արևմուտք գտնվող «Ծակ քար» ամրոցը։

Այս ուշագրավ հուշարձանախումբը թվագրվում է Ք.ա. 2-1-ին հազարամյակներին՝ ընդգրկելով ուշ բրոնզի և երկաթի դարաշրջանները։

Այն պետության կողմից պահպանվող հանրապետական նշանակության հուշարձան է և ներառված է Մարալիկի պետական պահպանության տակ գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

​Ամրոցի անմիջական հարևանությամբ և դրան հարող տարածքում առկա են նաև այլ պատմական շերտեր. մասնավորապես՝ մ.թ.ա. 1-ին հազարամյակին բնորոշ հնագույն բնակատեղի, ինչպես նաև միջնադարյան քարայր-սրբատեղի, որը տեղացիների շրջանում նույնպես հայտնի է «Ծակ քար» անունով։

Այս հուշարձանների համալիրը կարևորագույն աղբյուր է տարածաշրջանի հնագույն բնակչության կենցաղի, պաշտպանական համակարգերի և հոգևոր ընկալումների ուսումնասիրության համար։

Հուշարձանը գտնվում է Շիրակի սարահարթի արևմտյան հատվածում՝ բլրային բարձրադիր գոտում, իսկ դրա աշխարհագրական կոորդինատներն են՝ 40°34'31" և 43°47'12։

Լուսանկարները `Հուշարձանների պահպանության Շիրակի մարզային ծառայության