Շիրակի ոստիկանությունը հայտնաբերել է հետախուզվող 25-ամյա երիտասարդի. ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

· Գյումրի

Շիրակի ոստիկանությունը հայտնաբերել է հետախուզվող 25-ամյա երիտասարդի. ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 10-ին՝ ժամը 10.05-ին, Գյումրի քաղաքում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել գյումրեցի 25-ամյա երիտասարդ, որը հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով թմրամիջոցների իրացման հանցակցության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։


Նա ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։