Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Գյումրու շտաբի պետ Բաբկեն Սարոյանը

· Գյումրի

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Գյումրու շտաբի պետ Բաբկեն Սարոյանը

Գյումրիում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հայտնում են, որ վաղ առավոտից ուժային գործողությունների արդյունքում ձերբակալվել է դաշինքի Գյումրու շտաբի պետ Բաբկեն Սարոյանը։

ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի անդամ Հովիկ Պետրոսյանի խոսքով՝ իրենց տեղեկություններով, ավելի քան 10 համակիրների ևս տարել են անհայտ ուղղություններով։ Նա նշել է, որ, չնայած տեղի ունեցող իրադարձություններին, նախընտրական շտաբի աշխատանքները շարունակվում են։

aravot.am | @aravot