Գյումրու 31/52 ընտրատեղամասում հերթ է գոյացել. նույնականացման սարքերից մեկն է գործում
· Գյումրի

Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արմինե Աբրահամյանի խոսքով՝ տարածքում կուտակումներից և քաոսային իրավիճակից խուսափելու համար հերթը կարգավորում է հերթապահ ոստիկանը։
Հերթը մասամբ գոյացել է այն պատճառով, որ այս պահին երկու տեխնիկական նույնականացման սարքեր գործում է մեկը։
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ սպասարկող մասնագետներից մեկը գնացել է քվեարկելու։
Հերթի վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության վստահված անձը։