Գյումրիում «Հայաստան» դաշինքի վստահված անձը պնդում է, որ խոչընդոտել են իր աշխատանքը

· Գյումրի

Գյումրիում «Հայաստան» դաշինքի վստահված անձը պնդում է, որ խոչընդոտել են իր աշխատանքը

Գյումրու 32/30 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի վստահված անձ Հովհաննես Գևորգյանը հայտնել է, որ պարեկները կանգնեցրել և ստուգել են իր մեքենան՝ արձանագրելով դեղատուփի ու կրակմարիչի բացակայությունը։

Գևորգյանի խոսքով՝ մեքենան մի քանի ժամ չեն վերադարձրել, ինչի հետևանքով ինքը չի կարողացել կատարել վստահված անձի պարտականությունները։ Լրագրողների միջամտությունից հետո մեքենան վերադարձվել է։

aravot.am⁠