Բացահայտիր Շիրակը- Կառնուտի ջրամբար

Կառնուտի ջրամբարը կարևորագույն հիդրոտեխնիկական կառույց է, որը նախատեսված է ոռոգման նպատակներով օգտագործման համար:
Այն կառուցվել է Խորհրդային Միության տարիներին՝ 1968-1975 թվականներին, և շահագործման է հանձնվել 1973 թվականին:
Ջրամբարն ունի հողային պատվար, որի բարձրությունը կազմում է 34,6 մետր, իսկ երկարությունը՝ 713 մետր:
Կառույցն իրականացվել է համասեռ հողային լիցքով: Կառնուտի ջրամբարի ընդհանուր ծավալը կազմում է 22,6 միլիոն մ³, որից օգտակար ծավալը 21,8 միլիոն մ³ է, իսկ ջրային հայելու մակերեսը զբաղեցնում է 215 հեկտար տարածք:
Ձմռան ամիսներին ջրամբարը սառցակալում է:
Այս ջրամբարը հանդիսանում է լցնովի համակարգ՝ առանց բնական ներհոսող գետի, և գործում է որպես Շիրակի Մայր ջրանցքի (ՄՋ) համակարգի մաս:
Այն հիմնականում սնվում է Ախուրյան գետից ստացվող ջրերով՝ Շիրակի ջրանցքի և Կառնուտի հեղեղատարի միջոցով: Չնայած սեփական ջրհավաքից և Ջաջուռ գետից նույնպես ջրեր են հոսում դեպի ջրամբար, դրանց տրամադրած ջրի ծավալը խիստ փոքր է:

Ջրամբարի կենսական նշանակությունը կայանում է նրանում, որ Այգաբացի ջրանցքի, Շիրակի ջրանցքի 15-րդ բաժանարարի և Արթիկի ջրհան կայանի միջոցով ապահովվում է Ախուրյանի, Արթիկի և Անիի տարածաշրջանների շուրջ 7000 հեկտար հողատարածությունների ոռոգումը:
Տեղակայումը՝ Հայաստանի Շիրակի մարզ, Կառնուտ գյուղի մոտ, Հովիտ գյուղից 1 կմ արևմուտք, Կառնուտի հեղեղատարի վրա՝ Գյումրի քաղաքից մոտ 8 կմ դեպի արևելք։
Կոորդինատները՝ 40.8038° N, 43.9311° E
Լուսանկարները `Հատիս Տուր-ի