Արթիկում ապրիլի 26-ը՝ շաբաթօրյակի օր. Արթիկի համայնքապետարան

· Արթիկ

Արթիկում ապրիլի 26-ը՝ շաբաթօրյակի օր. Արթիկի համայնքապետարան

Արթիկի համայնքապետարանը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ը հայտարարվել է շաբաթօրյակի օր։

Արթիկ համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով` Արթիկ համայնքում շաբաթօրյակ կազմակերպելու և նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով։

Շաբաթօրյակը համայնքում մեկնարկելու է ժամը 09:00-ին։

Շաբաթօրյակին իրենց մասնակցությունն են ունենալու`

Արթիկ համայնքն` Արթիկ քաղաքը և համայնքի գյուղերը

Արթիկի համայնքապետարանի աշխատակազմը

համայնքում գործող ՊՈԱԿ-ները, ՀՈԱԿ-ները

տնտեսվարողները և այլ կազմակերպություններ։

Հորդորում ենք բնակչությանն ակտիվ մասնակցություն ունենալ շաբաթօրյակին` մասնակցելով բակերի, բնակելի շենքերի հարակից տարածքների և շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներին։