Գյումրին զբոսաշրջության նոր փուլում․ բարեփոխումներ և աճող ներդրումներ.Գյումրու քաղաքապետարան

· Գյումրի

Գյումրին զբոսաշրջության նոր փուլում․ բարեփոխումներ և աճող ներդրումներ.Գյումրու քաղաքապետարան

Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ զբոսաշրջիկների հոսքը ճիշտ կազմակերպելու և նրանց քաղաքում ուղղորդելու նպատակով՝ բարեփոխումներ են նախատեսված Գյումրի քաղաքի երեք գլխավոր մուտքերում:

Ավետիս Առաքելյանի խոսքով՝ երկաթգծի կայարանում, ավտոկայանում և օդանավակայանում կհիմնվեն ժամանակակից տեղեկատվական կետեր:

Բացի այդ, քաղաքում կտեղադրվեն QR կոդերով հարթակներ, որոնք զբոսաշրջիկներին հնարավորություն կտան արագ ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը տեսարժան վայրերի և ծառայությունների մասին:

Այս ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են դեռ նախորդ տարվանից և այժմ մտնում են գործնական փուլ:

Համայնքի ղեկավարությունը նպատակ ունի վերականգնել և ընդլայնել քաղաքի մշակութային ու կրթական միջոցառումների ցանկը:

Հաշվետվության մեջ ներկայացվեցին նախորդ տարվա ձեռքբերումները, որոնք հիմք են դարձել Գյումրին որպես մշակութային մայրաքաղաք ամրապնդելու համար:

Մանրամասները` տեսանյութում։