Կարկտահարության հետևանքների գնահատման համար դիմումները պետք է ներկայացնել մինչև հունիսի 22-ը. Գյումրու քաղաքապետարան
· Գյումրի

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է.
Սույն թվականի հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը տեղի ունեցած կարկտահարությունից տուժած քաղաքացիների դիմումների ընդունումն իրականացվում է մինչև սույն թվականի հունիսի 22-ը ներառյալ:
Սահմանված ժամկետից ուշ ներկայացված դիմումները ենթակա չեն ընդունման և դիտարկման:
Անհրաժեշտ փաստաթղթերով դիմումները կարող եք ներկայացնել Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժին: