Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռի հետ կապված եղել է տեխնիկական խնդիր

· Գյումրի

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռի հետ կապված եղել է տեխնիկական խնդիր

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Գյումրիից Մոսկվա թռչող «Պոբեդա» ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում։

Ինքնաթիռի տեխնիկական վիճակը ստուգվել է։ Այդ մասին հայտնում են   «Պոբեդա» ավիաընկերությունից։

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռի հետ կապված եղել է տեխնիկական խնդիր։ Այն կշարունակի իր ուղղությունը, սակայն դեռ հայտնի չէ՝ երբ։

Ինչպես հայտնել ենք՝  Boeing 737-800 ինքնաթիռը տագնապի  ազդանշան էր տվել, որը պատկանում «Պոբեդա» ավիաընկերությանը։ Այն  Գյումրու «Շիրակ» օդանավակայանից թռել է ժամը 12:24-ին, դրանից շուրջ մեկ ժամ անց տագնապի ազդանշան  տվել և սկսել իջնել 3000 մետր բարձրությունից։

Ավիաընկերությունից հայտնել են, որ ինքնաթիռը  կատարել է  շեղում դեպի Մախաչկալա, և մասնագետները այժմ ստուգում են ինքնաթիռի տեխնիկական վիճակը։