Ամասիա համայնքում կմեկնարկի գազաֆիկացման խոշոր ծրագիր. Ամասիա համայնք
· Ամասիա

Ամասիա համայնքից
հայտնում են,որ կառավարության կողմից հաստատվել և հավանության է արժանացել Ամասիա համայնքից ներկայացված երեք սուբվենցիոն ծրագրեր:
Համայնք-պետություն համագործակցությամբ, նախատեսվում է իրականացնել Ամասիա համայնքի Հովտուն և Արեգնադեմ բնակավայրերի բնական գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 92 մլն 468.838 դրամ: Համայնքի ֆինանսավորումը կկազմի 45 %` 41մլն 610.977 դրամ,իսկ պետության համաֆինանսավորումը՝ 50 մլն 857.861 դրամ:
Ծրագրի իրականացման նպատակով,շինարարի մրցույթն արդեն կայացել է,հայտնի է աշխատանքներն իրականացնող շին-ընկերությունը: