Էլեկտրաէներգիայի անջատումներ Շիրակի մարզում հունիսի 23-ին

· Շիրակի Մարզ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Շիրակի մարզում հունիսի 23-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Շիրակի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

11:00-15:00 Աշոցքի տարածաշրջան՝ Զույգաղբյուր, Կարմրավան գյուղեր, Աշոցքի 5, 6, 7 փողոցներ, Ռունդակով փողոց և հրապարակ 1

11:00-16:00 Ամասիայի տարածաշրջան՝ Ամասիայի համայնքապետարան, ՆԳ բաժանմունք, առողջության կենտրոն, կարի գործարան, բրդի գործարան, «ՎՏԲ Հայաստան բանկ» ընկերություն, «Նանե» նախակրթարան և հարակից բաժանորդներ

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: