Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք

· Շիրակի Մարզ

Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք

Քրեական ոստիկանների՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելուն ուղղված բացատրական աշխատանքի արդյունքում Շիրակի մարզային վարչությունում հանձնել են՝ երեք ինքնաձիգ, չորս ատրճանակ, պայթուցիչով երկու նռնակ և մեծ քանակի տարբեր տրամաչափերի փամփուշտ։

Ոստիկանության բացատրական աշխատանքն այս ուղղությամբ շարունակական է։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող ձենք-զինամթերք կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից։