Բացահայտիր Շիրակը-«Դարի սուրբ» հնամենի ուխտատեղին

Հայաստանի պատմամշակութային հարուստ ժառանգության մեջ իրենց ուրույն տեղն ունեն սրբավայրերը, որոնք դարեր շարունակ եղել են հոգևոր կյանքի և հավատքի կենտրոններ:

Այդպիսի ուշագրավ կոթողներից է Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում գտնվող 19-րդ դարի պատմական հուշարձանը՝ «Դարի սուրբ» մատուռը:
Այս սրբատեղին կառուցվել է տեղական հրաբխային քարերով և ունի պարզ, բայց տպավորիչ ճարտարապետական տեսք:
Մատուռի ճակատային հատվածում և պատերին տեղադրված են տարբեր խաչեր ու սրբապատկերներ, իսկ տանիքին վեր է խոյանում մետաղական մեծ խաչը:

«Դարի սուրբ» մատուռը գտնվում է բլրի գագաթին՝ շրջապատված հնագույն բնակատեղիի և պատմական շինությունների քարե հիմքերի մնացորդներով, ինչը վկայում է տարածքի հնամենի պատմության և դարավոր բնակեցվածության մասին: Մատուռի ներքին հարդարանքն աչքի է ընկնում իր յուրահատուկ ջերմությամբ և հոգևոր մթնոլորտով. պատերը զարդարված են բազմաթիվ սրբապատկերներով, խաչերով և մոմավառության համար նախատեսված հատուկ անկյուններով:

Այստեղ կան նաև խնամքով ծածկված հնագույն տապանաքարեր և սրբազան քարեր, որոնք ուխտավորների համար ունեն առանձնահատուկ նշանակություն:
Այս պատմական հուշարձանն ու դրա շրջակայքը հանդիսանում են Շիրակի տարածաշրջանի կարևոր հոգևոր և զբոսաշրջային վայրերից մեկը, որը պահպանվում է հուշարձանների պահպանության համապատասխան ծառայությունների կողմից և շարունակում է մնալ տեղացիների ու հյուրերի սիրված ուխտատեղին:
Տեղակայումը՝ Հայաստան, Շիրակի մարզ, գյուղ Մեծ Սեպասար
Կոորդինատները՝ 41.0264° N, 43.8181° E
Լուսանկարները `Հուշարձանների պահպանության Շիրակի մարզային ծառայության