Գյումրու թիվ 2 պոլիկլինիկան ժամանակավորապես տեղափոխվել է նախկին «Սամարիթեր» հիվանդանոց.ՀՀ Շիրակի մարզի աշխատակազմ

· Գյումրի

Գյումրու թիվ 2 պոլիկլինիկան ժամանակավորապես տեղափոխվել է նախկին «Սամարիթեր» հիվանդանոց.ՀՀ Շիրակի մարզի աշխատակազմ

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են, որ 2026 թվականի հունիսի 29-ից Գյումրու Ն. Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկան ժամանակավորապես գործունեությունը կշարունակի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի շենքում։

Մարզպետարանը խնդրում է բոլոր այցելությունները կազմակերպել նշված հասցեում մինչև լրացուցիչ տեղեկացումը։

Միաժամանակ հայտնում է, որ թիվ 2 պոլիկլինիկայի հիմնական մասնաշենքում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները։

Կառավարության կողմից հատկացված շուրջ 1 մլրդ 450 մլն դրամի շրջանակներում։ Բուժհաստատությունն ամբողջությամբ կարդիականացվի՝ ապահովելով առավել հարմարավետ, անվտանգ և ժամանակակից պայմաններ բուժառուների և բուժանձնակազմի համար։