Բացահայտիր Շիրակը- Թավշուտի ջրամբար

· Շիրակի Մարզ

Բացահայտիր Շիրակը- Թավշուտի ջրամբար

Թավշուտի ջրամբարը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում՝ Բավրա և Թավշուտ գյուղերի հարևանությամբ, Գիժ (Դալի) գետի հովտում։

Այն շահագործման է հանձնվել 1988 թվականին և հիմնականում ծառայում է ոռոգման նպատակներին՝ սնելով Ախուրյանի և Շիրակի ոռոգման համակարգերը։

Ջրամբարի ջրի հայելու մակերեսը կազմում է 0,6 կմ², ընդհանուր ջրատարողությունը շուրջ 6 միլիոն մ³ է, իսկ օգտակար ծավալը տատանվում է 5,75-ից մինչև 6 միլիոն մ³ սահմաններում։

Տեղակայումը. Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Բավրա և Թավշուտ գյուղերի հարևանություն, Գիժ (Դալի) գետի հովիտ)

Կոորդինատներ. 41.1097, 43.8347