Գյումրիում փաստաբանը «Jeep Cherokee»-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջինները տեղափոխվել են հիվանդանոց

· Գյումրի

Գյումրիում փաստաբանը «Jeep Cherokee»-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջինները տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ հունիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Արտուշ Հակոբյանն իր վարած «Jeep Cherokee» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բաբայանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները կանայք են։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Հակոբյանը ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան է։