Գտաշեն բնակավայրում իրականացվելու է գազի ներքին ցանցի կառուցում. Ամասիա համայնք

· Շիրակի Մարզ

Գտաշեն բնակավայրում իրականացվելու է գազի ներքին ցանցի կառուցում. Ամասիա համայնք

Ամասիա համայնքը տեղեկացնում է, որ

կառավարության հավանությանն ու հաստատմանն է արժանացել Գտաշեն բնակավայրում բնական գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ իրականացնելու սուբվենցիոն ծրագիրը:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 73 մլն 380.289 դրամ:

Հաշվի առնելով սահմանամերձ բնակավայր լինելու հանգամանքը` համայնքի ֆինանսական ներդրման չափը 45%-ի փոխարեն սահմանվել է 40%՝ 29մլն 352.116 դրամ,իսկ պետություն համաֆինանսավորման մասնաբաժինը այս դեպքում կազմում է 60 %՝ 44 մլն 028.173 դրամ:

Ծրագրի իրականացման շինարարի մրցույթն ավարտված է,հայտնի է աշխատանքներն իրականացնող շին-ընկերությունը: