Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ Շիրակի մարզում

Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 25-ին՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրի ներքո։
Տոնի շրջանակներում Շիրակի մարզի մի շարք համայնքներում նախատեսված են հանրային միջոցառումներ և հանդիպումներ։
Ապրիլի 25-ի ժամը 11:00-ին, Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տանը անցկացվելու են միջոցառումներ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով:
Աշոցք համայնքում բանախոսությամբ հանդես կգա Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Ամալյա Ադամյանը։
Հանդիպումը կկայանա Աշոցքի արվեստի դպրոցի դահլիճում՝ ժամը 12։00-ից։
Ամասիա համայնքում կհյուրընկալվի փաստաբան Հրանտ Մուրադյանը: Փաստաբանի հետ հանդիպում-քննարկումը տեղի կունենա ապրիլի 25-ին,ժամը 11:00-ին,Ամասիայի մարզամշակութային կենտրոնի դահլիճում:
Միջոցառումը կեզրափակվի երաժշտական կատարումներով։
Միջոցառումների առանցքում քաղաքացիական պատասխանատվության, օրենքի հանդեպ հարգանքի և պետականության ամրապնդման գաղափարներն են։ Բոլոր ցանկացողները սիրով հրավիրվում են մասնակցելու սպասվող հանդիպումներին։