Այսօր` հուլիսի 2-ին, Արթիկ համայնքում մեկնարկել է ամառային զորակոչը. Արթիկի համայնքապետարան
· Արթիկ

Արթիկի համայնքապետարանը տեղեկացնում է.
Արթիկ համայնքից հայկական բանակ են մեկնել 49 նորակոչիկներ։
Հայրենիքի պաշտպաններին ճանապարհելու արարողությանը ներկա են եղել Արթիկ համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները` համայնքի ղեկավարի տեղակալներ Վարդան Մակեյանի և Արման Աջամօղլյանի գլխավորությամբ, վարչական ղեկավարները, նորակոչիկների ծնողները, հարազատները, համայնքի բնակիչները։
Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը ծառայության մեկնող տղաներին ցանկացել է, որ ծառայությունն անցնի խաղաղ երկնքի տակ և առանց փորձությունների` մաղթելով տղաներին բարի ծառայություն, առողջ ու անփորձանք վերադարձ հայրական օջախներ։